Ցանկանու՞մ եք կարճ ժամանակում սովորել նոր մասնագիտություն: ԵԿԵՔ ՄԵԶ ՄՈՏ:

Ստացելեք հաշվապահության գծով կրթություն, բայց չգիտեք պրակտիկորեն ինչի՞ց սկսել: ԵԿԵՔ ՄԵԶ ՄՈՏ:

Չունեք աշխատանքային փորձ և այդ պատճառով չեք կարող ընդունվել աշխատանք՞ի: ԵԿԵՔ ՄԵԶ ՄՈՏ:

 

Մեր մասնագետները համեմատաբար կարճ ժամանակահատվածում  ԿՈՒՍՈՒՑԱՆԵՆ Ձեզ.

  • .հաշվապահական և հարկային հաշվառում;
  • .հաշվային պլան;
  • .հարկային օրենսդրություն, հաշվապահական և հարկային հաշվառմանը, ինչպես նաև կադրային գործին առնչվող օրենսդրություն;
  • .փաստաթղթավորում;
  • .էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման  համակարգի և e-invoicing ծրագրեր;
  • .հաշվապահական 1C ծրագիր;

Դասընթացը ավարտելուց հետո Դուք

  • .հստակ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՔ հաշվապահական ծառայության մատուցման առանձնահատկությունների վերաբերյալ, այդ թվում.

- թե ինչից է պետք սկսել հաշվապահական և հարկային հաշվառումը,

- ինչին է պետք դարձնելառաջնահերթ ուշադրություն;

- որոնք են խնդրահարույց հարցերը և դրանց լուծման հնարավոր եղանակները;

- ինչպես և որ մարմինների հետ է կատարվում այս կամ այն գործողությունը;

- որտեղ փնտրել հարցերի պատասխանները;

  • .ԿՀԱՍԿԱՆԱՔ, թե ինչպես կարելի է ունենալ առաջխաղացում և կարիերային աճ հաշվապահության ոլորտում, այդ թվում.

- որոնք են հաշվապահի մասնագիտական կայացման փուլերը;

- որ ուղություններով է պետք զարգացնել մասնագիտական հմտությունները և գիտելիքները;

- որոնք են հաշվապահի աշխատանք գտնելու ուղիները և տարբերակները;

  • .ԿՍՏԱՆԱՔ

- մասնագիտական փորձ գործող կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը վարելու միջոցով;

- վերլուծություն Ձեր ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ, հիմնված Ձեր սովորելու ընթացքի և թեստավորման արդյունքների վրա;

- խորհրդատվություն՝ կապված Ձեր ապագա աշխատանքի հետ;

- աջակցում աշխատանք գտնելու հարցում;

- մեր կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու հնարավորություն՝ թեստավորման արդյունքում Ձեր կողմից բարձր ցուցանիշներ ապահովելու դեպքում:

 

Դասընթացի ամսական ԳԻՆԸ ՝ 50 000  ՀՀ  դրամ:

Դասընթացը անցկացվում է խմբակային, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 5 ԱՄԻՍ, շաբաթական 3 օր, 2-ական ժամով՝ երեկոյան ժամերին:

Դասավանդում են աշխատանքային մեծ փորձ ունեցող որոկավորված գլխավոր հաշվապահներ: