6:56 PM
Մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող փոքր բիզնեսը կազատվի հարկային բեռից

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր
պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից, բացառությամբ՝       

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով
Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից, միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող
(հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի
չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից (այդ թվում` ոչ ամբողջական ամսվա համար),
որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն, օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի
հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:

Views: 163 | Added by: accnextstep | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar