2020թ-ի հունվարի 1-ից՝ արտոնագրային հարկը դադարելու է գործել։

Ընդունված է 2019 թվականի հունիսի 25-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ ՒՆԻՍԻ 21-Ի « ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈ ՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈ Ւ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻ Ն ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈ ՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-
266-Ն ՕՐԵՆՔՈ ՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ -338-Ն
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱՍԻՆ

Հոդված 3. Օրենսգրքի 8-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «, իսկ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով՝ արտոնագրային հարկով» բառերը.
2) 3-րդ մասի՝
ա 1-ին կետից հանել «, բացառությամբ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների» բառերը,
բ 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
գ 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակներում կազմակերպությունները և ֆիզիկական անձինք Օրենսգրքի 56-րդ գլխով սահմանված դեպքերում ազատվում են մասնավորապես ԱԱՀ-ով և (կամ) շահութահարկով, ինչպես նաև շրջանառության հարկով հարկումից:».
3) 4-րդ մասի «(որոնց շրջանառության հարկը կամ արտոնագրային հարկը չեն փոխարինում, կամ որոնցից ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում)» բառերը փոխարինել «(որոնց շրջանառության հարկը չի փոխարինում, կամ որոնցից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում)» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, բացառությամբ Օրենսգրքի 281-րդ հոդվածով
սահմանված արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանի» բառերը:

Category: My articles | Added by: accnextstep (09.21.2019)
Views: 344 | Rating: 5.0/1
Total comments: 0