Աշխատավարձի, կենսաթոշակի և այլ վճարումների կանխիկ ձևով վճարման սահմանափակումները

Աշխատավարձի, կենսաթոշակի և այլ վճարումների կանխիկ ձևով վճարման սահմանափակումները

 Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2020 թվականի հունվարի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից, 2021 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից, 2022 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից: Սույն մասից բացառություն են կազմում այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, որոնք իրենց գործունեությունը իրականացնում են Երևանից բացի, այլ բնակավայրերում ևս: Այդ կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարել անկանխիկ ձևով՝ 2021 թվականի հունվարի 1-ից: Հաշմանդամության կարգ ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա, նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձևով:

Category: My articles | Added by: accnextstep (09.21.2019)
Views: 224 | Rating: 5.0/1
Total comments: 0