ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «է» ենթակետով.
«է. մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարից.»:

Հոդված 2. Օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ մասը «հաշվին» բառից հետո լրաց¬նել «(մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարների հաշվին)» բառերով։

Հոդված 3. Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասում՝
1) «20 միլիոն» բառերը փոխարինել «40 միլիոն» բառերով.
2) «գործարքների գծով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին (իսկ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպ¬քերում` մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամ-յակին) հաջորդող ամսվա 21-ի դրությամբ» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 456-րդ հոդվածում`
1) 7-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.
2) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Եթե Օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ԱԱՀ-ի և (կամ) ակցի¬զային հարկի գծով հարկային պարտավորությունների մարումից հետո հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով կամ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով պակասեցվում են նախկինում հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունները, ապա հարկ վճարողի անձնական հաշվի քարտում առկա դեբետային գումարների կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարների հաշվին մարված գումարը կրկին վերականգնվում է հարկ վճարողի անձնական հաշվի քարտում՝ որպես դեբետային գումար կամ որպես բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումար (չի մուտքագրվում միասնական հաշվին):»:

Հոդված 5. Օրենսգրքի 457-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
« 7. Եթե մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը որևէ կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ հարկ վճարողն ունի հաշվետու ժամանակաշրջանում հաշ-վանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող գումար (բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումար), ապա այդ գումարը պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում (հաշվառում) ստացած հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին, բա¬ցառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Սույն մասի դրույթները տարածվում են յուրաքանչյուր կիսամյակի հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով առաջացած` հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող գումարի (բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումար) վրա։

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածների, որոնքն ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված` սույն օրենքի պաշտոնական հրամարակմանը հաջորդող տասներորդ օրվա դրությամբ առկա՝ մինչև 5 մլն դրամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մնացորդը մուտքագրվում է պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում (հաշվառում) ստացած հարկ վճարողի միասնական հաշվին, առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման և առանց Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության:

Category: My articles | Added by: accnextstep (09.21.2019)
Views: 120 | Rating: 5.0/1
Total comments: 0